ՀՍՀ/«ԱՐԱՐԱՏ» ՌՈՒՄԻՆԵՐԵՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
«ԱՐԱՐԱՏ» («Ararat»), ռումիներեն հայագիտական ամսագիր։ Հրատարակվել է 1924–42-ին, Բուխարեստում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Վ. Մեշտուճյան, ապա՝ Վ. Կեմիճյան (Արամազդ, 1942-ին)։ «Ա.» մեծ տեղ է հատկացրել հայ նոր գրականությանը (չափածո և արձակ նմուշների թարգմանություններ), հայոց պատմությանն ու բանասիրությանը, Սովետական Հայաստանի իրականությանը, ռամինահայ համայնքի կյանքին և հայ գաղթավայրերին։ Տպագրել է գրախոսություններ, ճանապարհորդական նոթեր, գիտա–առողջապահական, երգիծական ևն նյութեր։ Հիմնականում Վ. Մեշտուճյանի հմուտ թարգմանությամբ զետեղվել են Պ. Դուրյանի, Հ. Թումանյանի, Մ. Մեծարենցի, Ե. Տեմիրճիպաշյանի, Ա. Իսահակյանի, Րաֆֆու, Շիրվանզադեի, Հ. Պարոնյանի, Գ. Զոհրապի, Ե. Օտյանի, Վ. Տերյանի և այլոց ստեղծագործությունները։ Հան– դեսին աշխատակցել են հայ և ռումինացի հեղինակներ՝ Հ. Ճ. Սիրունին, Ժ. Մերզան, Է. Չոմակը, Գ. Ավագյանը, Գ. Բեզվիկոնին, Գ. Ռանգլին, Քր. Ալաչը, Դ. Կրաչեանուն, Ծ. Ֆրունճյանը և ուրիշներ։ Հրատարակվել են Շ. Դիլի, Ա. Մեյյեի, Ֆ. Մակլերի, Ֆ. Վերֆելի, Ն. Չորգայի, Կ. Բասմաջյանի, Ա. Չոպանյանի և այլոց հայագիտական գործեր։ «Ա.» մեծ երախտիք ունի հայ գրականությունն ու մշակույթը ռումինահայերին և ռումինացիներին սյրոպագսւնդելու գործում, ինչպես նաև ճանաչողական արժեք՝ ռումինահայ գաղութի պատմությունն ուսումնասիրելու տեսակետից։
