ՀՍՀ/«ԱՐԱՐԱՏ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՕՐԱԹԵՐԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱՐԱՐԱՏ», քաղաքական ու հասարակական օրաթերթ։ Լույս է տեսել 1869–76-ին, Կ. Պոլսում։ Խմբագիրն էր Մ. Այվատյանը։ Հրատարակվել է հայատառ թուրքերեն և հայերեն։ «Ա.» աշխատել է թուրքախոս հայ ընթերցողին ներգրավել հասարակական կյանքի ասպարեզ։ Ունեցել է դեմոկրատական ուղղություն և պաշտպանել աշխատավորության շահերը։ «Ա.»–ի առաջնորդողները և թղթակցությունները մերկացրել են թուրք, կառավարության հայահալած քաղաքականությունը գավառներում։ Նման ելույթների պատճառով Բարձր դուռը փակել է թերթը։ «Ա.» պայքարել է դավանական երկպառակությունների դեմ, սատարել ժամանակի արևմտահայ դեմոկրատական մամուլին («Մեղու», «Մանզումեի էֆքեար») և բանակռվել հակառակորդ պարբերականների («Օրագիր», «Սասիս») դեմ։ Տպագրել է հայրենասիրական բանաստեղծություններ։
