ՀՍՀ/«ԱՐԱՐԱՏ ԳՐԱԿԱՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱՐԱՐԱՏ ԳՐԱԿԱՆ», կիսամսյա (գրական հավելված հնչակյան «Արարատ» օրաթերթի), ապա ամսագիր («Նոր սերունդ մշակութային շարժում» հնչակյան երիտասարդական միության օրգան)։ Հրատարակվել է 1946–65-ին, Բեյրութում։ Պատասխանատու խմբագիր՝ Հ. Նորոլնի (Նորաշխարհյան)։ Պաշտպանել է «արվեստը ժողովրդի համար» սկզբունքը։ Լույս է ընծայել չափածո և արձակ գործեր, գրաքննադատական հոդվածներ, լուրեր սփյուռքահայ (լիբանանահայ) գրական կյանքից։ «Ա. գ.» սերտ կապ է պահպանել Սովետական Հայաստանի հետ, տպագրել հայ սովետական հեղինակների ստեղծագործություններից։ Ուներ միջազգային գրականության բաժին, լայն տեղ էր հատկացնում արաբական գրականությանը։
