ՀՍՀ/«ԱՐԱՔՍ» ՄԱՆԿԱ–ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՄՍԱԹԵՐԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱՐԱՔՍ», մանկա–պատանեկան ամսաթերթ։ Հրատարակվել է 1952–55-ին, Փարիզում։ Խմբագիր՝ Շ. Տեր–Մելքոնյան։ Տպագրել է հայ գրողների (Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ա. Խնկոյան) մանկական ստեղծագործությունները, առակներ, երգեր, պատկեր–պատմվածքներ, բանաստեղծություններ։ «Ա.» աշխատել է իր մանուկ ընթերցողներին դաստիրակել հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացումներով, տպագրել է տեղեկություններ Սովետական Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչների մասին։
