Jump to content

ՀՍՀ/«ԱՐԱՔՍ» ՄԵՂՐՈՒ ՇՐՋԿՈՄԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՇՐՋՍՈՎԵՏԻ ԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«ԱՐԱՔՍ» ՄԵՂՐՈՒ ՇՐՋԿՈՄԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՇՐՋՍՈՎԵՏԻ ԹԵՐԹ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 1 (տեսածրված) • 1975

«ԱՐԱՔՍ», օրգան ՀԿԿ Մեղրու շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջսովետի։ Հրատարակվում է 1965-ից, Մեղրիում, շաբաթը երեք անգամ։ Լույս է տեսել նաև «Կոլխոզային գյուղ» (1937, 1949–54), «Կոլտնտեսային գյուղ» (1938–41, 1954–62), «Արարատ» (միացյալ՝ Արտաշատի, Վեդիի, Մեղրու շրջանների) (1962–65) անուններով։ Պրոպագանդում է շրջանի հաջողությունները գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրության գործում, լուսաբանում մշակութային կյանքը։