Jump to content

ՀՍՀ/«ԱՐԱՔՍ» ՎԵՑԱՄՍՅԱ ՀԱՆԴԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՐԱՔՍ», գրական և գեղարվեստական պատկերազարդ վեցամսյա հանդես, լույս է տեսել 1887–98-ին, Ս. Պետերբուրգում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Ս. Գուլամիրյան։ Ունեցել է լիբերալ–բուրժուական ուղղություն։ Տպագրել է հասարակական–քաղաքական, հայագիտական, բանասիրական, գրաքննադատական, պատմա– աշխարհագրական, տեդագրական և ազգագրական հոդվածներ։ Գրական–գեղարվեստական բաժնում «Ա.» տպագրել է Րաֆֆու, Ռ. Պատկանյանի, Պ. Պռոշյանի, Ա. Իսահակյանի, Նար–Դոսի, Ա. Ծատուրյանի ստեղծագործությունները, թարգմանություններ ռուս և եվրոպական դասականներից (Մ. Լերմոնտով, Լ. Տոլստոյ, Ի. Տուրգենև, Շեքսպիր և ուրիշներ)։ Տեսական և քննադատական հոդվածներ է տպագրել Հ. Այվազովսկու, Գ. Բաշինջաղյանի, Վ. Վերեշչագինի և այլ արվեստագետների մասին, ինչպես նաև Հայաստանի բնությունը, արվեստի կոթողները պատկերող նկարներ, նշանավոր նկարիչների գործեր։

(նկ․) «Արաքս» հանդեսի շապիկը։