ՀՍՀ/«ԱՐԱՔՍՅԱՆ ԹԱՏՐՈՆ»
«ԱՐԱՔՍՅԱՆ ԹԱՏՐՈՆ», ժողովրդական թատրոն Թիֆլիսի Հավլաբար թաղամասում։ Հիմնադրել է Պ. Արաքսյանը 1903-ին. բացումը կատարվել է Սունդուկյանի «Պեպո»–ով։ Տրվել են նաև վրացերեն և ռուսերեն ներկայացումներ։ «Ա. թ.» եղել է դեմոկրատական ուղղության, աշխատավորությանը մատչելի մշակույթի օջախ, որտեղ ելույթ են ունեցել նաև հրավիրված առաջնակարգ դերասաններ Սիրանույշը, Հ. Աբելյանը։ Ոուսական առաջին հեղափոխության (1905) շրջանում «Ա. թ.»-ում հաճախակի կազմակերպվել են դասախոսություններ ու ժողովներ, ելույթներ են ունեցել Ս. Շահումյանը և ուրիշներ։ Թատրոնում աշխատել են Պ. և Ա. Արաքսյանները, Գ. Պարոն–Սարգսյանը, Զաբելը, Ա. Վրույրը, Ա. Ւփթարյանը, Ի. Ալիխսանյանը, Ա. Բերոյանը, Ա. Խարազյանը և ուրիշներ։ Թատրոնի խաղացանկում եղել են՝ «Պաղտասար աղբար», «Արշակ Բ», «Եկամտաբեր պաշտոն», «Ռևիզոր» և այլ պիեսներ։ «Ա. թ.» գործել է 1903–08-ին։
