ՀՍՀ/«ԳԵՂՈՒՆԻ»
«ԳԵՂՈՒՆԻ», պատմա-բանասիրական և գրական-գեղարվեստական պատկերազարդ հանդես: Հրատարակություն Մխիթարյան միաբանության: Լույս է տեսել Վենետիկում, 1901 — 06, 1909, 1927, 1947 և 1950-ին: Խմբագիրներ` Ս. Երեմյան, Մ. Պոտուրյան: Նպատակ է ունեցել ընթերցողներին ծանոթացնել հայ ու համաշխարհային արվեստի (նկարչություն, գրականություն, երաժշտություն, ճարտարապետություն) դասականների գործերին (Ռոսսինի, Դոնիցետտի, Բելլինի, Վերդի, Է. Շահին, Հ. Այվազովսկի, Կոմիտաս, Տասսո, Մ. Սարյան, Գառզա, Հ. Ալխազյան, Վ. Մախոխյան, Գ. Շիլդյան և այլն), բարձրացնել նրանց գեղարվեստական ճաշակը, հետաքրքրություն առաջացնել հայ արվեստագետների նկատմամբ: Հարուստ են հանդեսի պատմա-բանասիրական, գրականագիտական և արվեստագիտական բաժինները, որտեղ ուսումնասիրություններ ունեն Լեոն, Ս. Երեմյանը, Ս. Էփրիկյանը, Թ. Թորամանյանը, Զ. Խանզադյանը, Ս. Ճևահիրճյանը, Հ. Քյուրտյանը, Մ. Պարսամյանը: Թարգմանություններով և սեփական ստեղծագործություններով հանդես են եկել Ե. Դուրյանը, Վ. Փափազյանը, Դ. Վարուժանը, U. Ղազարյանը, Ս. Պարթևյանը, U. Շիրվանզադեն, Ռ. Սևակը, Լ. Սյուրմելյանը, Վ. Սարոյանը, Կ. Զարյանը: «Գ.» վերջին տարիներին լայն տեղ է տրամադրել Սովետական Հայաստանի մշակույթի, գիտության վերելքին: Գ. Քեշիշյան
