ՀՍՀ/«ԳԵՏԱՇԵՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԳԵՏԱՇԵՆ», աղանդերային տեսակավոր գինի: Մշակվում է 1945-ից, ՀՍՍՀ Արտաշատի շրջանում, «Կախեթ» և «Սև խաղող» սորտերի խաղողներից: Թնդությունը` 16 ծավ. շաքարայնությունը` 18, տիտրվող թթվությունը` 4,5—5,5 գ լ: Ունի մուգ սուտակի գույն: Հնացման ընդհանուր ժամկետը` 3 տարի: Համամիութենական ու միջազգային մրցույթներում և համտեսներում «Գ.»ին շնորհվել է 3 ոսկե մեդալ:
