ՀՍՀ/«ԳԵՐՄԱՆԻԿ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԳԵՐՄԱՆԻԿ», քառամսյա (սկզբում՝ եռամսյա և երկամսյա) հանդես: Լույս է տեսնում 1930-ից, Նյու Յորքում: Մարաշի Հայրենակցական միության Ամերիկայի շրջանակի հրատարակություն: Հիմնադիր-խմբագիր՝ Գ. Գալուստյան, խմ-բագիր՝ U. Փոլատյան: Նպատակն է սփյուռքի մարաշցիներին ներգրավել Հայրենակցական միության կրթական, մշակութային գործունեության ոլորտը, ամրապնդել նրանց կապը Սովետական Հայաստանի հետ: Պարբերաբար ակնարկներ է տպագրում հայրենադարձ մարաշցիների, Նոր Մարաշ ավանի մասին, հրատարակում է Սովետական Հայաստան այցելած մարաշցիների տպավորությունները, ազգագրական նյութեր: «Գ.» ներկայացնում է մասնաճյուղերի կյանքը, տպագրում Միության շրջաբերականներն ու հայտարարությունները, ինչպես նաև գրական, գեղարվեստական և պատմական գործեր: Ունի անգլերեն բաժին:
