ՀՍՀ/«ԳԻՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ԱՄՍԱԳԻՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԳԻՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ», գիտական ամսագիր: Լույս է տեսել 1885—87-ին, Կ. Պոլսում: Տնօրեն-խմբագրապետ` Ն. Տաղավարյան: Հանդեսը ծանոթացրել է ընթերցողներին բժշկության, օդերևութաբանության, կենդանաբանության, բուսաբանության, տնտեսագիտության, ֆիզիկայի, աշխարհագրության և գիտության մյուս բնագավառների նվաճումներին, շարադրել առանձին գիտնականների կենսագրությունը: Տպագրել է Ն. Տաղավարյանի «Բնական պատմության» I հատորի նյութերը և Վ. Փափազյանի «Գեղարվեստից ժողովին առաքյալները» գիտական վեպը:
