ՀՍՀ/«ԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆ», պատկերազարդ ամսաթերթ Լոգանի Հայկազյան վարժարանի հրատարակություն: Լույս է տեսել 1904—1905 և 1908—09-ին, Լոգանում, ապա` Փարիզում: Տնօրեն` Մ. Նալբանդյան: Պրոպագանդել է բնագիտության, քիմիայի, կենսաբանության, երկրաբանության, աստղաբաշխության, բժշկության, գյուղատնտեսության և գիտության այլ բնագավառների նվաճումները: Անդրադարձել է ժող. դպրոցների գործունեությանը, կազմակերպել գիտական հոդվածների մրցույթ, փորձեր է արել հայացնելու գիտական տերմինները, տպագրել է գրախոսականներ գիտական հրատարակությունների մասին:
