Jump to content

ՀՍՀ/«ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏԵԼԻՔ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏԵԼԻՔ», գիտական պատկերազարդ ամսաթերթ: Լույս է տեսել 1928-29-ին, Անտվերպենում (Բելգիա) և 1930 —31-ին` Ֆրումոազայում (Ռումինիա): Տպագրել է տեղեկություններ, հոդվածներ և ուսումնասիրություններ քիմիայի, ֆիզիկայի, բժշկության, ճարտարապետության, տիեզերական և երկրային երևույթների, գյուղատնտեսության մասին: Անդրադարձել է նաև արևի Էներգիայի օգտագործման, անտառի պաշտպանության ու մշակման, Էլեկտրականությունը նոր բնագավառներում կիրառելու խնդիրներին: «Հանրագիտակ» բաժնում պատմել է կենցաղային իրերի և նյութերի պատրաստման, նրանց օգտագործման եղանակների մասին, պատասխանել ընթերցողների հարցերին: