ՀՍՀ/«ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ»
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ», ամենամսյա գիտահանրամատչելի հանդես: Գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկա-տնտեսական հետազոտությունների Հայկական ԳՀԻ-ի հրատարակություն: Լույս է տեսնում 1963-ից, Երևանում: Խմբագիր` ակադեմիկոս Մ. Կասյան: Ամսագիրը լուսաբանում է արդի գիտության բազմաթիվ բնագավառների, առանձնապես բժշկագիտության, Էներգետիկայի, տիեզերագիտության ու տիեզերագնացության նվաճումներն ու հայտնագործությունները: Արձագանքում է Հայկական ՍՍՀ-ում կազմակերպվող գիտական նստաշրջաններին ու համաժողովներին: Պարբերաբար տրվող հարցազրույցները սովետական նշանավոր գիտնականների հետ` պատմում են գիտության հրատապ խնդիրների, դրանց հաղթահարման և իրականացման ուղիների մասին: Հանդեսը, անդրադառնում է նաև հայ ժողովրդի մշակույթի պատմության Էջերին ու առեղծվածներին (հայկ. ճարտ. հուշարձանների նկարագրություն, խազային նոտագրության վերծանում, նախաքրիստոնեական հայ գիրն ու գրականությունը, միջնադարի հայ ուս. կենտրոնները ևն): Մեծ տեղ է հատկացնում ՍՍՀՄ և արտասահմանյան գիտահանրամատչելի հարբերականներից կատարված թարգմանական հոդվածներին: «Գ. և տ.»ին աշխատակցում են հանրապետության անվանի գիտնականները, այդ թվում` Վ. Համբարձումյանը, Վ. Ղազարյանը, Ս. Կարապետյանը, Ի. Մաղաքյանը, Լ. Միրզոյանը, Ա. ճաղարյանը, Ս. Սարգսյանը, Լ. Գյուլբուդաղյանը, Զ. Հացագործյանը, Ա. Պետրոսյանը, Գ. Սահակյանը և ուրիշներ:
