Jump to content

ՀՍՀ/«ԳԻՐՔ ՀԱՐՑՄԱՆՑ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳԻՐՔ ՀԱՐՑՄԱՆՑ», Գրիգոր Տաթևացու աշխատությունը: Շարադրումը ավարտվել է 1397-ին, Տաթևի համալսարանում: «Գ. հ.» միջնադարյան գիտելիքների մի համապարփակ հանրագիտարան է, ուր փիլ. խնդիրներից զատ հարց ու պատասխանի ձևով քննարկվում են բազմապիսի կրոնադավանաբանական խնդիրներ, նաև վիճարկվում են մահմեդականության հիմնական դրույթները: Զգալի տեղ է հատկացված բնագիտական, մանկավարժական, սոցիալ-քաղաքական և տնտեսագիտական հարցերին: «Գ. հ.»ում շարադրված են Գրիգոր Տաթևացու իմացաբանությունը, տրամաբանական ու հոգեբանական հայացքները, արտահայտվել են հեղինակի նոմինալիզմը և սենսուալիզմը, նրա մատերիալիստական միտումները: «Գ. հ.»ի բազմաթիվ ձեռագիր օրինակներ պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և արտասահմանյան հավաքածուներում: Միակ հրատարակությունը (1729, Կ. Պոլիս) պատկանում է տպագրիչ Մահտեսի Աստվածատուրին, որտեղ, սակայն, բաց է թողնված «Ընդդեմ տաճկաց» գլուխը: Ս. Արևշատյան