Jump to content

ՀՍՀ/«ԳԼԱՁՈՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳԼԱՁՈՐ», գրական տարեգիրք (անկանոն պարբերականությամբ): Հրատարակություն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրևանքի ուսանողների: Լույս է տեսնում 1956-ից, Անթիլիասում (Լիբանաև): Հիմնականում տպագրում է հաստատության սաների գրական փորձերը (պատմվածքներ, բանաստեղծություններ ևն), մատենագրական-բանասիրական վերլուծություններ (կրոնական տեսանկյունով) միջնադարի հայ պատմիչների և բանաստեղծների գործերի մասին, անդրադառնում է հայ եկեղեցու պատմությանն ու գործիչների կյանքին: Տպագրում է նաև օտար հեղինակների գրական-գիտական ուսումնասիրությունները դպրևանքի ուսանողների թարգմանությամբ, ինչպես նաև հոդվածներ հայկ. աղանդավորական հոսանքների մասին: Տեղեկություններ է հաղորդում դպրևանքի ներքին կյանքից: