Jump to content

ՀՍՀ/«ԳԼՈԲՈՒՍ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳԼՈԲՈՒՍ» (Globe Theatre), թատրոն Լոնդոնում: Կառուցվել է 1599-ին: Թատրոնի շենքը կազմված էր ձվաձև հարթությունը շրջափակող բարձր պատից, որի ներսակողմում տեղադրված էին ազնվականների օթյակները, նրանցից վեր՝ ունևոր քաղաքացիների սրահը: Մնացած հանդիսատեսները կանգնում էին բեմի երեք կողմերում: Դահլիճը տեղավորում էր մինչև երկու հզ. մարդ: Ներկայացումներն ընթանում էին ցերեկը, առանց ընդմիջումների, համարյա առանց դեկորացիաների: Բեմը վարագույր չի ունեցել: Նրա առանձնահատկությունն էր խիստ առաջ եկած նախաբեմը և խորքի պատշգամբը (այսպես կոչված վերնաբեմը), որտեղ նույնպես ընթանում էր գործողությունը: 1613 ին «Գ..ի Փայտե շենքն այրվել է, նորից կառուցվել քարից և վերստին բացվել 1614-ին: «Գ.»ում խաղացել է «Լորդ Սենեկապանի սպասավորները» թատերախումբը, որի գլխավոր ողբերգակը եղել է Ռ. Բյորբեջը, գլխավոր կատակերգակը՝ Ռ. Արմինը, գլխավոր դրամատուրգը՝ Վ. Շեքսպիրը: Խումբը ներկայացրել է 1594-ից հետո Շեքսպիրի գրած բոլոր պիեսները, ինչպես և անգլ. վերածննդի այլ դրամատուրգների երկերը: 1644-ին այդ շինությունը քանդվել է: 1868-ին Լոնդոնում կառուցված թատրոնի նոր շենքը նույնպես անվանվել է «Գ.» և գոյատևել մինչև 1902-ը: 1906-ին բացված մի այլ թատրոն 1908-ին կոչվել է «Գ.» և վարձով է տրվում տարբեր խմբերի:

Գրկ. Ани кс т А., Театр эпохи Шекспира, М., 1965 Սուրխաթյան Հ., Հոմերոս —Շեքսպիր. Ե., 1935, էջ 220 — 24: