Jump to content

ՀՍՀ/«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔ», գյուղատնտեսական քաղաքականության, էկոնոմիկայի և տեխնիկայի ամսագիր (սկզբում՝ երկշաբաթաթերթ), ՀԱԽՀ Հողագործության ժողկոմատի, Հայջրտնտեսության, Հայգյուղկոոպի օրգան: Հրատարակվել է 1922—29-ին, Երևանում: Խմբագիրներ՝ Ա. Երգնկյան, Ս. Շադունց: Անդրադարձել է ՀՍԽՀ-ում ոռոգման գործի կազմակերպման, անասնապահության զարգացման, առանձին կուլտուրաների մշակման, գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարի խնդիրներին: Զգալի տեղ է հատկացրել գավառների տնտեսության ուսումնասիրությանը, գյուղատնտեսության զարգացման հեռանկարների որոշմանը, գյուղում կատարվող սոցիալքաղաքական տեղաշարժերին: Հանդեսի նախաձեռնությամբ ստեղծվել է Գյուղացու գրադարան մատենաշարը: Հ. Ֆելեքյան