Jump to content

ՀՍՀ/«ԳՅՈՒՂԻ ԿՈՄՈՒՆԻՍՏ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳՅՈՒՂԻ ԿՈՄՈՒՆԻՍՏ», ամսագիր, ՀԿ(բ)Կ ԿԿ-ի և Երեանի քաղաքային կոմիտեի օրգան: Հրատարակվել է 1929 — 1930-ին, Երևանում: Խմբագիրները՝ Մ. Չոլախյան, Ե. Չուբար: Լուսաբանել է կուսակցության քաղաքականությունը կոլեկտիվացման շրջանում, պայքարել է աջ օպորտունիզմի դեմ և հետևել քննադատության ու ինքնաքննադատության ծավալմանը գյուղական կուսկազմակերպություններում: Անդրադարձել է Երևանի կոմերիտական կազմակերպությունների աշխատանքներին, տպագրել է գիտաաթեիստական հոդվածներ, տեղեկություններ միջազգային քաղ. իրադրությունից: «Գ. կ.ի բաժիններն էին՝ «Կուսակցական կյանք, «Խորհրդային շինարարություն, «Կոլեկտիվացման ճակատում, Աշխատանքը բատրակների մեջ, «Կոոպերացման ճակատում, Աշխատանքը գեղջկուհիների մեջ, «Կուլտուրական ճակատում, «Ի’նչ կարդալ (քաղ. և գյուղա-տնտ. ընթացիկ գրականությունից): Հ. Ֆելեքյան