ՀՍՀ/«ԳՈԼՈՒԲԱՅԱ ՌՈԶԱ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԳՈԼՈՒԲԱՅԱ ՌՈԶԱ», նկարիչների խմբավորում: Ստեղծվել է 1907-ին, Մոսկվայում, Զոլոտոյե ռունո ամսագրի կազմակերպած համանուն ցուցահանդեսի կապակցությամբ: Մասնակիցների (Ն. Պ. Կրիմով, Պ. Վ. Կուզնեցով, Ա. Տ. Մատվեև, Ն. Ն. Սապունով, Մ. Ս. Սարյան և ուրիշներ) գործերին բնորոշ էին հարթապատկերայնությունը, ձևերի դեկորատիվ ոճավորումը, կերպարների քնարականությունը, արեելյան մոտիվները, երբեմն միստիկ-սիմվոլիստական որոնումները: Գ. ո.ի ոճի կազմավորմանը մեծապես նպաստել է Վ. Է. Բորիսով Մուսատովի. ժառանգությունը: 1910-ական թթ. և հատկապես հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խմբավորման անդամների գործերում ուժեղացավ իրական կյանքի ընդհանրացված սինթետիկ պատկերն ստեղծելու ձգտումը: Գ. ո.ի մի շարք նախկին անդամներ դարձան սովետական արվեստի նշանավոր վարպետներ: Ռ. Դրամբյան
