ՀՍՀ/«ԳՈՐԾ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԳՈՐԾ», գրական, քաղաքական ամսագիր: Լույս է տեսել 1882—84-ին, Շուշիում: Խմբագիր՝ Ս. Հախումյան: Լուսաբանել է հասարակական-քաղ. իրադարձություններ, անդրադարձել տնտ., մշակութային, գրական խնդիրների: Լայն տեղ է հատկսցրել հողային հարցին՝ տպագրելով հատուկ հոդվածաշար: Ընթերցողներին ծանոթացրել է ռուս, իրականության, զեմստվային հաստատությունների գործունեության հետ: Տպագրել է Շիրվանզադեի, Սալտիկով Շչեդրինի, Էսքիլեսի, այլ հեղինակների գործերը: Գ. մեղադրվել է առաջադիմական, սոցիալիստական գաղափարներ քարոզելու մեջ և փակվել ցարական իշխանությունների կողմից: Մ. Մխիթարյան
