ՀՍՀ/«ԳՈՐԾԱՎՈՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԳՈՐԾԱՎՈՐ», շաբաթաթերթ: ԱՄՆ-ի Բանվորական կուսակցության հայկական հատվածի օրգան: Հրատարակվել է 1924-ին, Նյու Յորքում: Պրոպագանդե է մարքսիզմ-լենինիզմի ուսմունքը, ձգտել ամերիկահայ աշխատավորությանը համախմբել Բանվորական կուսակցության շուրջը: Տպագրել է ամերիկահայ կոմունիստների պատգամավորական ժողովի նյութերը, Բանվորական կուսակցության թեզիսները միջազգային, ազգային և տեղական հարցերի վերաբերյալ, լուսաբանել Սովետական Հայաստանի տնտ. և կուլտուրական հաջողությունները: Տպագրել է Ա. Մյասնիկյանի (Մարտունի) Եռամյա սոցիալիստական Հայաստանի առօրյա խնդիրները աշխատությունը:
