ՀՍՀ/«ԳՈՒԱՄՅԱՆ ԴՈԿՏՐԻՆԱ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԳՈՒԱՄՅԱՆ ԴՈԿՏՐԻՆԱ» կամ Նիքսոնի դոկտրինա, առաջին անգամ ձևակերպել է ԱՄՆ-ի պրեզիդենտ Ռ. Նիքսոնը 1969-ի հուլիսին, Գուամ կղզում՝ մամուլի ասուլիսում: Դոկտրինայի Էությունն Էր՝ հիմնական ռազմ, բեռը դնել ասիական երկրների վրա, այսինքն ասիացիներին ստիպել պատերազմելու ասիացիների դեմ: ԱՄՆ-ը դրանով ձգտում էր ազգային-ազատագրական շարժումների դեմ պայքարում օգտագործել իրենց իսկ ասիացիներին: Գ. դ.ի կոնկրետ դրսևորումը հանդիսացավ ամերիկյան ագրեսիայի, այսպես կոչված, վիետնամացումը Հարավային վիետնամում: Գ. դ., ինչպես և ԱՄՆ-ի ռազմաքաղ. բոլոր նախորդ դոկտրինաները, ունի հակաժողովրդական, իմպերիալիստական բնույթ:
