Jump to content

ՀՍՀ/«ԳՈՒԹԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳՈՒԹԱՆ», գյուղատնտեսական գիտական ամսագիր: Լույս է տեսել 1901—05-ին, փարիզում: Տնօրեն խմբագիր՝ Գ. Մեծատուրյան: Ձգտել է տարածել հողի մշակման առավել օգտավետ եղանակները, հայ ընթերցողին հասցնել գյուղատնտ. գիտության նվաճումները: Աոաջարկել է գյուղատնտ. դասընթացներ ստեղծել գյուղական և նախակրթական վարժարաններում, հայ ժողովրդի ապագան կապել գյուղատնտեսության զարգացման հետ: Տպագրել է հողվածներ անասնապահության, անասնաբուծության, ցորենի և այլ կուլտուրաների մշակման, շերամապահության, նորագույն գյուղմեքենաների մասին: Գ.ին առընթեր կազմակերպված գործակալությունը օգնել է ձեռք բերել գյուղմեքենաներ ու գյուղգործիքներ, սերմեր, ինչպես նաև մասնագիտական գրականություն, ստանձնել է ֆրանսիացի մասնագետների միջոցով գործարանների ու ագարակների հատակագծեր կազմելու գործը: