Jump to content

ՀՍՀ/«ԳՈՒՍԱՆ» Բ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳՈՒՍԱՆ», Բ. Կանաչյանի երկսեռ երգչախումբը: Գործել է 1933—61-ին, Բեյրութում: Անդրանիկ համերգը տեղի է ունեցել Բեյրութի «Մեմորիալ հոլ» թատրոնում (կազմը 70 մարդ): Ելույթ է ունեցել Բեյրութում, Դամասկոսում, սալեպում, Լաթաքիայում, Ալեքսանդրետում, Տրիպոլիում, Զահլեում: Հայտագիրը ընդգրկել է Կոմիտասի, հայ ժող. և հոգևոր, արաբ, և քրդական ժող. երգեր, ինչպես և Բ. Կանաչյանի խմբերգերը (Նաևոր, Տալիլո, Օրոր, Հունար, Լուսնակն ելավ ևն), Աբեղա (ըստ Լ. Շանթի Հին աստվածներ պիեսի) օպերայից հատվածներ: 1936-ին կազմվել է նաև Գուսան երաժշտասիրաց միությունը: Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության ամրապնդման մեջ ներդրած ջանքերի համար երգչախմբի ղեկավար Բ. Կանաչյանը պարգևատրվել է Լիբանանի Մայրիներու և կարգի պատվո նշանով: Ց. Բրուտյան