Jump to content

ՀՍՀ/«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՅԱՆՔ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՅԱՆՔ», շաբաթաթերթ: Լույս է տեսել 1908—09-ին, Թիֆլիսում: խմբագիր-հրատարակիչ՝ Գ. Բալասանյան: Լուսաբանելով հայ կյանքի իրադարձությունները՝ հանդեսն անդրադարձել է Հայաստանի ազատագրման իրարամերժ տեսակետներին, հարցի լուծումը տեսել սեփական մշակույթի և կրթության զարգացման մեջ: Գրական բաժնում տպագրել է գեղարվեստական գործեր, գրախոսականներ, մատենագրական հոդվածներ, նմուշներ վրաց. գրականությունից, գրողների հոբելյաններին նվիրված նյութեր: Հանդես է եկել արևելահայ և արեմտահայ գրականությունների միջև արհեստական անջրպետի ստեղծման դեմ: Պարբերաբար հրատարակել է ժամանակի մամուլի տեսություն: 1910-ին լույս է տեսել Գ. և կ.ի բացառիկ համար Ե. Դավթյանի խմբագրությամբ՝ նվիրված Գ. Բալասանյանի հոբելյանին: