ՀՍՀ/«ԳՐԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԳՐԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ», գրական-գեղարվեստական երկամսյա հանդես: Ադրբեջանի գրողների միության օրգան: Լույս է տեսնում 1957-ից, Բաքվում: Խմբագիր՝ Ս. Գրիգորյան: Գ. Ա. ելնում է գրականության կուսակցականության և ժողովրդայնության, սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների կենսագործման դիրքերից, օգնում Ադրբեջանի հայ սովետական գրողներին ներկայացնելու հանրապետության աշխատանքային առօրյան. «Երիտասարդ ձայներ» բաժնում տպագրում և գրախոսում է սկսնակ բանաստեղծների ստեղծագործությունները: Հանդեսը պրոպագանդում է ժողովուրդների բարեկամության և եղբայրության գաղափարները, հետևում գրական և մշակութային կապերին: Ամսագիրը լուսաբանում է հանրապետության հայ հատվածի մշակութային կյանքը: Թղթակցում են Ադորբեջանի, ինչպես նաև Սովետական Հայաստանի գրողները:
