Jump to content

ՀՍՀ/«ԳՐԱԿԱՆ ԱՄՍԱԹԵՐԹ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳՐԱԿԱՆ ԱՄՍԱԹԵՐԹ», լույս է տեսել 1961—62-ին, փարիզում: Ձգտել է գրականության և արվեստի օգնությամբ աջակցել հայապահպանմանը սւիյուռքում, ամրապնդել վերջինիս կապը հայրենիքի և նրա մշակույթի հետ: Տպագրել է սփյուռքահայ և հայ սովետական գրողներին, գրախոսականներ, թարգմանական նյու թեր, արվեստի ու գրականության մասին հոդվածներ: Գ. ա. գնահատելի աշխատանք է կատարել՝ ներկայացնելով ֆրանս. առաջադիմական գրականությունը հայ ընթերցողներին: Մ. Բաբլոյան