ՀՍՀ/«ԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ», տեսական քննադատական, գրական-գեղարվեստական պատկերազարդ ամսագիր: Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի օրգան: Լույս է տեսել 1927 1932-ին, Երևանում: խմբագրել են՝ Ն. Դաբաղյանը, Վ. Ալազանը, Հ. Գյուլիքևխյանը: Հանդեսը հրատարակել է երիտասարդ գրողների և քննադատների գործերը, անդրադարձել ժամանակի գրական պայքարին ու գեղագիտական ըմբռնումներին, տպագրել ընկերական շարժեր և ծաղրանկարներ, նմուշներ սովետական գրողների ստեղծագործություններից: Հ. Ֆելեքյան
