Jump to content

ՀՍՀ/«ԳՐԱԿԱՆ ԵՎ ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳՐԱԿԱՆ ԵՎ ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» (1885-ից՝ Շարժում գրական և իմաստասիրական), ամսագիր: Լույս է տեսել 1883—88-ին, Կ. Պոլսում: խմբագիր՝ Ե. Տեմիրճիպաշյան (Գրասեր Ատոմ): Հանդեսն անդրադարձել է կրթության հար ցերին, լուսաբանել Կ. Պոլսի հայկ. վարժարանների կյանքը, առաջարկել է ստեղծել նախնական, երկրորդական և բարձրագույն դպրոցներ, ծանոթացրել ուսուցման առաջավոր մեթոդներին: Արձագանքելէ պոլսահայ մամուլի նյութերին, տպագրել լուրեր արևմտահայ և պոլսահայ կյանքից: Բարձրացրել է կանաևց ազատության հարցը, ջատագովել կին մանկավարժներ ունենալու գաղափարը՝ մատնանշելով նրանց դերը երիտասարդ սերնդի դաստիարակման գործում: Տպագրել է նյութեր Գ. Զոհրապի, Ա. Արփիարյանի, Ս. Տյուսաբի մասին: Լուսաբանել է քաղաքատնտեսության և փիլիսոփայության խնդիրները: Ամսագրի բոլոր նյութերը գրել է ինքը՝ խմբագիրը: