ՀՍՀ/«ԳՐԱՆԴ-ՕՊԵՐԱ»
«ԳՐԱՆԴ-ՕՊԵՐԱ» (Grand Opera) (պաշտոնական անվանումը՝ Երաժշտության և պարի ազգային ակադեմիա), ֆրանսիական պետական օպերային թատրոն Փարիզում: Հիմնադրել են կոմպոզիտոր Ռ. Կամբերը և բանաստեղծ Պ. Պերենը: Բացվել է 1671-ին, որպես «Երաժշտության թագավորական ակադեմիա»: Հետագայում մի քանի անգամ անվանափոխվել է: 1875-ին կառուցվել է 2130 տեղով նոր շենք (ճարտ. Շ. Գարնիե, վերակառուցվել է 1936-ին) և կոչվել Գ-օ.: XVII — XVIII դդ. թատրոնի գործունեությունը կապված էր ազգային օպերայի երկու ժանրերի՝ լիրիկական ողբերգության և օպերա-բալետի հետ: Բեմադրվել են Ժ. Բ. Լյուլլիի (1672—87-ին գլխավորել է թատրոնը), Ժ. Ֆ.Ռամոյի, Ք. Վ. Գլյուկի օպերաները, XVIII —XIX դդ.՝ Ֆ. Ժ. Գոսեկի, Ա. է. Մ. Գրետրիի, Ժ. Ֆ. Լեսյուերի և այլոց ստեղծագործությունները: XIX դ. 20-ական թթ. վերջին այստեղ սաղմնավորվում է Մեծ օպերա կոչվող նոր ժանրը: Բեմադրվել են Ռոսինիի «Վիլհելմ Տելլը»(1829), Մեյերբերի «Հուգենոտները» (1836) և այլ օպերաներ: XIX դ. 2-րդ կեսին բեմադրվել են Շ. Գունոյի, Լ. Դելիբի, Կ. Սեն-Սանսի, Ժ. Մասնեի, XX դ.՝ Ռ. Շտրաուսի, Ի. Ստրավինսկու, Մ. Ռավելի, Դ.Միլոյի, Ա. Բերգի, Ս. Պրոկոֆեի և այլոց երկերը: «Գ-օ.»ի նշանավոր երգիչներից են Մ. ժուոնեն, Ժ. Լյուբենր, Ժ. Տիլը, Դ. Դյուվալը, բալետի արտիստներից՝ Լ. Դարսոնվալը, Ի. Շովիրեն, Լ. Դեյդեն, բալետմայստերներից՝ Լ. Ստւաոսը, Ս. Լիֆարը, դիրիժորներից՝ U. Մեսսաժեն, Պ. Մոնտյոն: 1958-ին և 1970-ին Գ-օ.ի բալետային խումբը հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ-ում:
