Jump to content

ՀՍՀ/«ԳՐՈՀ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳՐՈՀ», հասարակական, քաղաքական, գրական պատկերազարդ ամսագիր: Վրաստանի կոմկուսի ԿԿ-ի, Թիֆլիսի կոմիտեի, Կենտգործկոմի և պրոֆխորհրդի օրգան: Հրատարակվել է 1928—33-ին, Թիֆլիսում (1928—31-ին՝ «Պրոլետար»): Խմբագիրներ՝ վ. Գրիգորյան, Վ. Ատրյան, U. Վարդանյան: Լուսաբանել է Անդրկովկասի քաղ., տնտ. և մշակութային առօրյան: Անդրադարձել է առաջին հնգամյակի խնդիրներին՝ էլեկտրիֆիկացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման, ոռոգելի հողերի ավելացման, արդ. ձեռնարկությունները նորագույն սարքավորումներով համալրելու հարցերին, պրոպագանդել գիտատեխնիկական նվաճումները: Լայն տեղ է հատկացրել գրականությանը և արվեստին, տպագրել Վ. Փափազյանին, Ա. Ոսկանյանին, Վ. Աճեմյանին և ուրիշներին նվիրված հոդվածներ: Գ.ին աշխատակցել են Դ. Դեմիրճյանը, Ե. Չարենցը, Գ. Մահարին, Վ. Ալագանը, Վ. Նորենցը, Մ. Արմենը և ուրիշներ: Տ. Վարդանյան