ՀՍՀ/«ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀ», ամսաթերթ: ՀՍՍՀ Մինիստրների սովետի հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի օրգան: Հրատարակվում է 1968-ից, Երևանում: խմբագիր՝ Ա. Սարգսյան: Զբաղվում է գրքի ռեկլամի, պուիգրաֆիայի, առևտրի, ձևավորման և նկարազարդման, հրատարակչական-խմբագրական խնդիրներով: Ձգտում է բարձրացնել գրքի կուլտուրան, օգնել ընթերցողին կողմնորոշվելու գրական նորույթներում: Գ. ա.ի 3-րդ Էջը լույս է տեսնում ռուսերեն, որտեղ ներկայացվում են հայ հեղինակների՝ ՀՍՍՀ-ում և ՍՍՀՄ մյուս հանրապետություններում հրատարակվող գրքերը, արտատպվում են միութենական մամուլի արձագանքները դրանց մասին:
