Jump to content

ՀՍՀ/«ԴԱՆՈՒԲ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԴԱՆՈՒԲ», երկշաբաթաթերթ, ապա՝ յոթնօրյա: Լույս է տեսել 1891 —92-ին, Ռուսչուկում (այժմ՝ Ռուսե, Բուլղարիա): Խմբագիր՝ Մ. Թյությունճյան: Ունեցել է հնչակյան ուղղություն: Ձգտել է իր շուրջը համախմբել Բուլղարիայի և Ռումինիայի հայերին, ընտրությամբ ստեղծել ազգային հաստատությունները (դպրոցներ, եկեղեցիներ ևն) ղեկավարող կենտրոնական վարչություն: Լուսաբանել է Բալկանյան երկրներում ապրող հայերի առօրյան, մշակութային և ուսումնական կյանքը: Զետեղել է թղթակցություններ Կ. Պոլսում, Թիֆլիսում, Թեհրանում և այլ վայրերում բնակվող հայերի կյանքից, տպագրել բանաստեղծություններ ու պատմվածքներ, հոդվածներ ազգային և միջազգային իրադարձությունների մասին: Թղթակցել են Վ. Փափազյանը, Լ. Սրմագաշյանը, Շ. Կամսարականը, Գ. Արսլանյանը և ուրիշներ: