ՀՍՀ/«ԴԱՇԻՆՔ»
«ԴԱՇԻՆՔ», գրական-քաղաքական օրաթերթ: Հրատարակվել է 1909—15 և 1919-ին, Զմյուռնիայում, իբրև շարունակություն «Արևելյան մամուլ» (1871 — 1909): Խմբագիր՝ Ս. Պարթևյան: «Դ.» ռամկավար կուսակցության դիրքերից անդրադարձել է արևմտահայության հասարակական-քաղաքական խնդիրներին, լուսաբանել գավառի ազգային և տնտ., Թուրքիայի ներքին և արտաքին կացությունը.. պայքարել երիտթուրքերի հակահայ գործունեության դեմ: Տպագրել է քննադատական ու տեղեկատու նյութեր զմյուռնահայության, բնաշխարհի և Կ. Պոլսի սահմանադրական մարմինների գործունեության մասին: «Դ.» ներկայացրել է հայ, ռուս և եվրոպական գրողների ստեղծագործությունները, տեսական հոդվածներով լուսաբանել ազգային մշակույթի և արվեստի զարգանան խնդիրներ: Աշխատակցել են Ա. Հարությունյանը, Մ. Պարսամյանը, Հ. Ալփիարը, Մ. Կյուրճյանը, Կ. Պալապանյանը և ուրիշներ: 1919—22-ին լույս է տեսել «Արևելյան մամուլ» անունով: Ա. Խառատյան
