ՀՍՀ/«ԴԱՍՏԻԱՐԱԿ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴԱՍՏԻԱՐԱԿ», պատկերազարդ ամսագիր: Լույս է տեսել 1873—74-ին, Թեոդոսիայում: Խմբագիր-հրատարակիչ՝ Տ. Տեովլեթյան: «Դ.» իր խնդիրն է համարել ընթերցողներին օգնել գյուղատնտեսության, արհեստների, վաճառականության, մանկավարժության, առողջապահության և այլ հարցերում: Տպագրել է նաև հոդվածներ աշխարհագրության, պատմության, բնագիտության, բուսաբուծության վերաբերյալ, պաշտոնական տեղեկություններ, տարբեր լուրեր: Ընտանիքի և կենցաղի հարցերում կարևոր դեր է հատկացրել կնոջը, շեշտել նրա գրագիտության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Անդրադարձել է նաև գեղարվեստի խնդիրներին, նյութեր տպագրել Հ. Այվազովսկու մասին: Տ. Վարդանյան
