ՀՍՀ/«ԴԱՎԻԹ ԵՎ ԽԱՆԴՈՒԹ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴԱՎԻԹ ԵՎ ԽԱՆԴՈՒԹ», «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի Դավթի ճյուղի մի հատվածը, որն ընդգրկում է Դավթի ամուսնության, Փոքր Մհերի ծննդի, Դավթի մահվան հետ կապված միջադեպերը: Հաջորդում է Մսրա Մելիքի դեմ Դավթի տարած հաղթանակին: Վեպի հայտնի պատումների մի մասը վերջանում է այդ հաղթանակով, այսինքն՝ դրանք չունեն «Դավիթ և Խանդութ» հատվածը: Հիմնականում դա Դավթի ճյուղի բաղկացուցիչ, պարտադիր, միջադեպերով հարուստ հատվածներից է: (Տես նաև «Սասունցի Դավիթ»):
