ՀՍՀ/«ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 193-Ի»
«ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 193-Ի» կամ «Մեծ դատավարություն», հեղափոխական նարոդնիկների քաղաքական դատ: Տեղի է ունեցել Պետերբուրգում (1877-ի հոկտեմբեր — 1878-ի հունվար): Գլխավոր մեղադրյալներն էին Ի. Ն. Միշկինը, Ս. Ֆ. Կովալիկը, Պ. Ի. Վոյնարալսկին, Դ. Մ. Ռոգաչյովը: Մեղադրյալների (որոնցից 38 կին) թվում էին նան ապագա նարոդովոլեցներ Ա. Ի. ժելյաբովը, Ս. Լ. Պերովսկայան և ուրիշներ: Նրանք մեղադրվում էին բանվորների շրջանում պրոպագանդա անելու համար: Դատավարության կարևոր իրադարձությունը Միշկինի հեղափոխական ճառն էր: Մեղադրյալների մի մասը դատապարտվեց տաժանակրության և աքսորվեց Սիբիր, մի մասն էլ արտաքսվեց Պետերբուրգից: Դատավարությունը մեծ ազդեցություն ունեցավ Ռուսաստանի առաջադեմ հասարակայնության վրա:
Գրկ. Троицкий Н. А., Процесс «193-х», в сб.: Общественное движение в пореформенной России, М., 1965.
