ՀՍՀ/«ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 50-Ի»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 50-Ի» կամ «Մոսկվացիների դատավարություն», հեղափոխական-նարոդնիկների դատ. տեղի է ունեցել Պետերբուրգում 1877-ի փետրվար-մարտին: Դատվողների մեծ մասը «Համառուսական սոցիալ-հեղափոխական կազմակերպության» անդամներ էին, որոնք մեղադրվում էին բանվորների շրջանում հեղափոխական պրոպագանդա անելու համար: Դատավարությունում նշանակալից էին Ս. Ի. Բարդինայի և Պ. Ս. Ալեքսեևի ճառերը: Նրանք իրենց խոսքում մերկացրեցին ցարական դատարանը և անարգանքի սյունին գամեցին ցարիզմը: Դատը մեծ տպավորություն գործեց հեղափոխական մտավորականության վրա: Մեղադրյալների (նրանց թվում էին հայ հեղափոխականներ Ս. Ղարդաշյանը, Ե. և Հ. Թումանովա քույրերը) մի մասը դատապարտվեց տաժանակրության ու աքսորի, մյուսը՝ ավելի մեղմ պատիժների:
Գրկ. Процесс 50-ти, М., 1906.
