ՀՍՀ/«ԴԱՐԲԻՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴԱՐԲԻՆ», շաբաթաթերթ: Հրատարակվել է 1911-ին, Թիֆլիսում: Խմբագիր-հրատարակիչ՝ Գ. Տեր-Ղևոնդյան: Լուսաբանել է դպրոցական և մանկավարժական կյանքը, տպագրել գիտական, մասնավորապես, քաղաքատնտեսական նյութեր: Թարգմանաբար լույս է ընծայել եվրոպական գրողների երկերից, հաղորդել լուրեր միջազգային իրադրության մասին: Ունեցել է ֆելիետոնների, երգիծական մանրապատումների և հայտարարությունների բաժիններ:
