ՀՍՀ/«ԴԱՐԲՆՈՑ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴԱՐԲՆՈՑ», գրական-գեղարվեստական, քննադատական ամսագիր: Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հրատարակություն: Լույս է տեսել 1922—23-ին, Թիֆլիսում: Տպագրել է բանաստեղծություններ և արձակ գործեր, գրախոսել հայ գրողների երկերը: Լուսաբանել է գրականության և գեղարվեստի հարցեր: Լայն տեղ է հատկացրել ֆուտուրիզմին, ռուս, ֆուտուրիստներին և նրանց հայ հետևորդներին: Անդրադարձել է Վրաստանի պրոլետ, գրողների ասոցիացիայի հայկական մասնաճյուղի աշխատանքներին:
