ՀՍՀ/«ԴԱՐՄԱՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴԱՐՄԱՆ», բժշկա-առողջապահական և գիտական պատկերազարդ ամսագիր: Լույս է տեսել 1920—22-ին (1921-ին՝ «Դարման-Հայ բուժակ»), Կ. Պոլսում: Խմբագիր՝ Օ. Փափազյան: Հրատարակություն Կ. Պոլսի հայ բժշկական միության: Լայն տեղ է հատկացրել ընտանեկան, դպրոցական, պատանիների և երիտասարդների առողջապահության հարցերին, տպագրել հանրամատչելի նյութեր փոխանցիկ հիվանդությունների, համաճարակների և դրանց կանխարգելիչ միջոցների մասին: Լուսաբանել է Կարմիր խաչի ընկերության Պոլսի և գավառի մասնաճյուղերի, ինչպես նաև բժիշկների, դեղագործների և ատամնաբույժների միությունների գործունեությունը: Գրախոսել և ժողովրդականացրել է առողջապահական բնույթի գրքեր: Զետեղել է համաշխարհային և հայ բժշկագիտության պատմության վերաբերյալ նյութեր: Ունեցել է ֆրանս. բաժին:
