Jump to content

ՀՍՀ/«ԴԱՓՆԻ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԴԱՓՆԻ», կիսամսյա, ապա ամսօրյա կրոնական հանդես: Լույս է տեսել 1921 — 1922-ին, Ջմյուռնիայում: Արտոնատեր և տնօրեն՝ Հ. Զվանշիր: «Դ.» հետամտել է կրոնի և գիտության հաշտեցմանը, տպագրել կրոնա-բարոյական բովանդակությամբ հոդվածներ, եկեղեցական տոները, արարողություններն ու ծեսերը մեկնաբանող ճառեր ու քարոզներ, բարոյախոսական առածներ: Լուսաբանել է դպրեվանքերի ուսումնակրթական վիճակը, զմյուռնահայ համայնքի կյանքը, տպագրել նշանավոր մտավորական գործիչներին նվիրված նյութեր: Աշխատակցել են Ղ. Դուրյանը, Տ. Պալյանը, Ս. Պալապանյանը, Ալփասլանը (Մ. Փանոսյան) և ուրիշներ: Ա.Խառատյան