ՀՍՀ/«ԴԵՅԼԻ ԷՔՍՊՐԵՍ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴԵՅԼԻ ԷՔՍՊՐԵՍ» («Daily Express» — «Ամենօրյա Էքսպրես»), օրաթերթ: Հրատարակվում է 1900-ից, Լոնդոնում: «Դ. Է.» ձևականորեն անկախ, բայց ըսա էության պահպանողական ուղղության հրատարակություն է: Ետպատերազմյան շրջանում հանդես է գալիս հանուն անգլո-սովետական խաղաղ գոյակցության: Արտահայտելով բուրժուազիայի որոշակի շրջանների շահերը՝ կառավարությունից պահանջում է ընդլայնել առևտրական կապերը ՍՍՀՄ հետ: Միջազգային և ներքին քաղաքականության հարցերում պաշտպանում է պահպանողական կուսակցության դիրքորոշումը:
