Jump to content

ՀՍՀ/«ԴԵՅԼԻ ՀԵՐԱԼԴ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԴԵՅԼԻ ՀԵՐԱԼԴ» («Daily Herald» — «Ամենօրյա լրատու»), բանվորական առաջին օրաթերթն Անգլիայում: Լեյբորիստական կուսակցության և բրիտանական տրեդյունիոնների կոնգրեսի գլխավոր խորհրդի օրգան: Լույս է տեսնում 1921-ից, Լոնդոնում: Թերթին բնորոշ է քաղ. օպորտունիզմը. խուսափում է միջազգային հարցերի քննարկումից, մեծ տեղ է հատկացնում սենսացիոն և ռեկլամային նյութերին: Վերջին տարիներին, տեղի տալով անգլ. հասարակության լայն շրջանների պահանջին, «Դ. հ.» հանդես է գալիս ՍՍՀՄ հետ հարաբերությունների բարելավման օգտին: