Jump to content

ՀՍՀ/«ԴԵՅԼԻ ՈՒՈՐԼԴ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԴԵՅԼԻ ՈՒՈՐԼԴ» («The Daily World»—«Ամենօրյա աշխարհ»), մարքսիստական օրաթերթ: Լույս է տեսնում 1968-ից, Նյու Յորքում: Հրապարակում է տեղեկություններ երկրի ներքին կյանքի և միջազգային հարաբերությունների մասին, ԱՄՆ-ի կոմկուսի պաշտոնական փաստաթղթեր, նրա ղեկավարների և առաջադեմ հասարակական գործիչների ելույթներ, ընթերցողների նամակներ: Հետևողականորեն պայքարում է երկրի հետադեմ ուժերի և ամերիկյան իմպերիալիզմի արտաքին ագրեսիվ քաղաքականության դեմ: