ՀՍՀ/«ԴԵՅԼԻ ՈՒՈՐԿԵՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴԵՅԼԻ ՈՒՈՐԿԵՐ» («The Daily Worker»—«Ամենօրյա աշխատավոր»), մարքսիստական օրաթերթ: Հրատարակվել է Չիկագոյում (1924—1927), ապա՝ Նյու Յորքում (1927—1958): Դադարել է հրատարակվել նյութական և կազմակերպչական դժվարությունների պատճառով: Շարունակվել է, սակայն, «Դ. ու.»ի կիրակնօրյա հավելվածի՝ «Ուորկեր»ի («The Worker»)՝ որպես հասարակական քաղ. օրգանի լույս ընծայումը, որին 1968-ից հաջորդել է «Դեյլի ուորլդ» թերթը:
