ՀՍՀ/«ԴԵՅԼԻ ՏԵԼԵԳՐԱՖ ԷՆԴ ՄՈՐՆԻՆԳ ՊՈՍՏ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴԵՅԼԻ ՏԵԼԵԳՐԱՖ ԷՆԴ ՄՈՐՆԻՆԳ ՊՈՍՏ» («Daily Telegraph and Morning Post»—»Ամենօրյա հեռագիր և առավոտյան փոստ»), օրաթերթ: Լույս է տեսնում 1937-ից, Լոնդոնում, «Դեյլի տելեգրաֆ» (1855) և «Մորնինգ պոստ» (1772) թերթերի միավորումից հետո: Փաստորեն պահպանողական կուսակցության խոսափողն է: Լայն տեղ է հատկացնում միջազգային իրադարձություններին, հանդես գալիս անգլո-ամերիկյան սերտ համագործակցության և արևմտյան ռազմական բլոկների պահպանման ու հզորացման օգտին:
