Jump to content

ՀՍՀ/«ԴԵՊԻ ԵՐԿԻՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԴԵՊԻ ԵՐԿԻՐ», գրականության և արվեստի պարբերագիրք: Լույս է տեսել 1945—1947 և 1949-ին, Հալեպում: Խմբագրական կազմ: Հայրենաբաղձ հայերի ընդհանուր միության, հետագայում՝ Սովետական Հայաստանի հետ մշակութային կսպի հալեպահայ ընկերակցության հրատարակություն: Նպաստել է հայրենադարձությանը: Տպագրել է սփյուռքահայ գրողների հայրենասիրական գործերը, նմուշներ արաբ. և սովետական գրողներից: Աշխատակցել են Վահե-Վահյանը, Զ. Մելքոնյանը, Ս. Սեզան, Ա. Նաճարյանը և ուրիշներ: