ՀՍՀ/«ԴԵՊԻ ԼՈՒՅՍ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴԵՊԻ ԼՈՒՅՍ», գրական-քաղաքական ամսաթերթ (սկզբում՝ շաբաթաթերթ): Հրատարակվել է 1950—53-ին. Ստամբուլում: Խմբագիրներ՝ Ռ. Մաշոյան, Մ. Կոպելյան: Տպագրել և գրախոսել է ստամբուլահայ բանաստեղծներին ու արձակագիրներին, ծանոթացրել սփյուռքի գրողներին: Լայն տեղ է հատկացրել սփյուռքի արվեստագետներին, լուսաբանել մշակութային ընկերությունների աշխատանքը, տպագրել լուրեր Սովետական Հայաստանի մշակութային և գիտական առաջնթացի մասին: «Դ. լ.»ի հրատարակիչները լույս են ընծայել նաև «Դեպի լույս» գրական մատենաշար (4 գիրք):
